Թաթարստանում սխալմամբ խոզի միս մատուցած հայ խոհարարի վրա են հարձակվել

Թաթարստանում սխալմամբ խոզի միս մատուցած հայ խոհարարի վրա են հարձակվել

PanARMENIAN.Net - Մի խումբ զինված մարդիկ հարձակվել են Թաթարստանում (ՌԴ) գործող արագ սննդի կետի վրա, հայ խոհարարը տուժել է հարձակումից,հայտնում է KazanFirst-ը:

Դեպքի մանրամասներն արձանագրել են տարածքում տեղադրված տեսախցիկները։ Ականատեսներից մեկը պատմել է, որ խոհարարը հավի քաբաբի փոխարեն խոզի մսով է վաճառել։

Հարձակման արդյունքում վնասվել է նաև սննդի կետի գույքը։

Ականատեսը պնդել է, թե հաշվեհարդարի վերադարձած տղամարդը կտրել է հայ խոհարարի մատները, ՌԴ-ում հայերի միությունը, սակայն, հերքել է այդ լուրը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---