Ավելի քան $1 մլն լիբանանահայերին՝ ամերիկահայերի անցկացրած թելեթոնից

Ավելի քան $1 մլն լիբանանահայերին՝ ամերիկահայերի անցկացրած թելեթոնից

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին 3․5 ժամում տևած թելեթոնի ընթացքում հավաքվել է $1 մլն 375 հազար: Թելեթոնը կազմակերպել է Արևմտյան Ամերիկայի hամագաղութային խորհուրդը՝ հաջակցություն Բեյրութում պայթյունից տուժած լիբանանահայերի:

Asbarez-ի փոխանցմամբ՝ թելեթոնն անցկացվել է «Մեկ ազգ, մեկ ապագա» խորագրով։ Մեկ անանուն բարերար $250,000-ի նվիրատվություն է արել։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը, հարյուրավոր հայեր անտուն են մնացել, կան նաև զոհեր։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Պայթյունից հետո Հայաստանի կառավարությունը օգնություն էր ուղարկել ինչպես այնտեղի հայկական համայնքին, այնպես էլ կառավարությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---