Ռոբոտը բուժաշխատողներին թույլ կտա Covid-19-ով պացիենտների հետ աշխատել այլ սենյակից

Ռոբոտը բուժաշխատողներին թույլ կտա Covid-19-ով պացիենտների հետ աշխատել այլ սենյակից

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի ախտանիշեր ունեցող պացիենտների հետ շփումը կարող է վտանգավոր լինել բժշկական անձնակազմի համար, սակայն Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները հնարավոր լուծում են առաջարկում դրանից խուսափելու համար, հայտնում է CNN-ը։

Նրանք ներկայացրել են հատուկ ռոբոտ, որը թույլ է տալիս բուժաշխատողներին հիվանդների հետ աշխատել այլ սենյակից։ Սարքն արդեն փորձարկվել է առողջ մարդկանց հետ, հիմա նախատեսվում է փորձարկել այն կորոնավիրուսի նախանշաններ ունեցող պացիենտների հետ։

Գիտանականների խոսքով՝ ռոբոտաշինության մեջ իրենց նպատակներից մեկը մարդկանց վտանգավոր աշխատատեղերից հեռացնելն է։ Նրանք հույս ունեն, որ կկարողանան նվազեցնել բժիշկների՝ հիվանդների հետ ուղիղ կոնտակտից վարակվելու հնարավորությունը։

Շուն ռոբոտի գլխին հատուկ պլանշետ է ամրացված, սարքը 2 մետրի վրա կարողանում է չափել մարմնի ջերմությունը, շնչառության հաճախականությունը, սրտի զարկը և արյան մեջ թթվածնի մակարդակը։ Դրա վրա հատուկ տեսախցիկներ կան։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---