Եթե Սումգաիթում իրոք հրեաների ջարդեր են եղել, Բաքուն պետք է պաշտոնապես դատապարտի դա10 փետրվարի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - «Ես չունեմ ճշտված տեղեկություններ Սումգաիթում հրեաների ջարդերի մասին, սակայն եթե նման բան իրոք եղել է, ապա Ադրբեջանը պետական մակարդակով պետք է դատապարտի նման գործողությունները»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հրեաների համայնքի (EOA) նախագահ Ռիմա Վարժապետյանը: Իսկ եթե, նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն չդատապարտի դա, ապա ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանի քաղաքականությունն Իսրայելի եւ հրեաների հանդեպ փոխվում է եւ առավել վտանգավոր դառնում: Ինչպես նշել է Ռ.Վարժապետյանը, հնարավոր բռնի գործողությունները Սումգաիթի հրեաների հանդեպ չափազանց վտանգավոր են, քանի որ կարող են բաերնպաստ հիմք ստեղծել այլ իսլամական երկրներում հրեաների դեմ բռնության բռնկման համար: «Ադրբեջանում հաճախ էին խոսում, թե իբր Հայաստանը անբարենպաստ երկիր է հրեաների համար, որ նրանց իրավունքներն այստեղ պաշտպանված չեն: Սակայն մենք այսօր տեսնում ենք, որ այդպես են հրեաներին վերաբերվում ոչ թե Հայաստանում, այլ հենց Ադրբեջանում»,-նշել է նա: EOA նախագահի խոսքերով, բռնության բռնկումը Սումգաիթում 1988թ. փետրվարի 27-29-ին, որի արդյունքում գազանաբար 32 հայ սպանվեց, ցույց տվեցին ադրբեջանական հանրության որոշ ներկայացուցիչների բարբարոսությունը: «Անշուշտ, բոլոր այդ իրադարձությունները տեղի ունեցան Ադրբեջանի իշխանությունների թողտվության պատճառով: Այդ խնդիրը պատշաճ ուշադրության չարժանացավ»,-հայտարարել է Ռ.Վարժապետյանը: «Համոզված եմ, որ կան կոնկրետ ուժեր, որոնք սատարում եւ հորդորում են հրեաների հանդեպ ագրեսիվ գործողություններ աշխարհի բոլոր երկրներում»,-ընդգծել է EOA նախագահը: Փետրվարի լույս 9-ի գիշերը Սումգաիթում տեղի են ունեցել մի քանի ավազակային հարձակումներ հրեաներին պատկանող բնակարանների վրա: Ըստ նախնական տվյալների տուժել է 12 հոգի, որոնք տեղափոխվել են շտապ օգնության հիվանդանոցներ տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում դանակահարությամբ: PanARMENIAN.Net ը Հայաստանի հրեական համայնքի հետ համատեղ այս պահին փորձում է պարզել համապատասխանում է արդյոք այս հաղորդագրությունը իրականությանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |