Վարորդականներ տրամադրելու համար ՃՈ-ն կաշխատի նաև շաբաթ օրը

Վարորդականներ տրամադրելու համար ՃՈ-ն կաշխատի նաև շաբաթ օրը

PanARMENIAN.Net - Ոստիկանապետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին՝ սեպտեմբերի 12-ին, 19-ին, 26-ին և հոկտեմբերի 3-ին։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով վարորդական իրավունքի վկայականներ ստանալու քննություններին մասնակցելու և տրանսպորտային միջոցների պետական գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար ստացվող դիմումների աննախադեպ քանակը։

2020-ի ապրիլին ՃՈ-ից հայտնել էին, որ վարորդական իրավունք ստանալու համար նախատեսված տեսական քննության հարցաշարը կրկնապատկվելու է, իսկ գործնական քննությունը՝ որոշ փոփոխությունների է ենթարկվելու։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---