Թրամփին 2-րդ անգամ նոմինացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի 9 սեպտեմբերի 2020 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի իրավաբան Քրիստիան Թիբրինգ Յեդեն նոմինացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը կդառնա 2021 թվականի նոմինանտներից մեկը։ Իրավաբանի խոսքով՝ Թրամփն արժանի է այս մրցանակին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պատմական գործարքում իր ունեցած դերի համար։ Սա առաջին անգամը չէ, որ Գեյեն Թրամփին նոմինացնում է Խաղաղության մրցանակի համար․ նախորդ անգամ դա 2018-ին էր՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովից հետո։ Դեռ մեկ տարի առաջ, երբ 2019-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին, Թրամփը հայտարարել էր, որ ինքը պետք է ստանար Ահմեդիի փոխարեն այդ մրցանակը։ Ահմեդին պարգևատրվել էր հարևան Էրիթրեայի հետ 20-ամյա հակամարտությունը կարգավորելու համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |