ՀՀ ԶՈւ-ն ՌԴ-ում համատեղ զորավարժությունների կմասնակցի

ՀՀ ԶՈւ-ն ՌԴ-ում  համատեղ զորավարժությունների կմասնակցի

PanARMENIAN.Net - Հայաստանի Զինված ուժերը ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Մյանմայի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցեն «Կովկաս-2020» համատեղ զորավարժություններին, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Զորավարժությանը կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները»,- նշել է նա։

Ստեփանյանը նշել է, որ զորավարժությունները կկայանան սեպտեմբերի 21-ից 26-ը՝ ՌԴ-ում։

ՊՆ խոսնակը հայտնել է նաև, որ հոկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանում կանցկացվեն «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք փոխկապակցված պլանային միջոցառումներ են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---