ՀՀ-ում մինչև 2021-ի հունվարի 11-ը կարանտին է սահմանվել

ՀՀ-ում մինչև 2021-ի հունվարի 11-ը կարանտին է սահմանվել

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ կսահմանվի կարանտին, համապատասխան որոշումը ստորագրվել է։

Դրանում նշվում է, որ ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ՀՀ-ում ևս հիվանդությունը ստացել է լայն տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի համար։

Որոշումը ստորագրվել է՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին և կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,503-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 41,434 է, փաստացի բուժվողներինը 2880 է։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 909 դեպք կա, այլ պատճառով՝ 280։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---