Բահրեյնն ու Իսրայելը դիվհարաբերություններ են հաստատում

Բահրեյնն ու Իսրայելը դիվհարաբերություններ են հաստատում

PanARMENIAN.Net - Բահրեյնն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսի Ալ Խալիֆայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։

Համաձայնագիը կստորագրվի սեպտեմբերի 15-ին, փոխանցում է Deutche Welle-ն։

Սպիտակ տան ղեկավարն այն համարել է «պատմական առաջընթաց», ըստ Թրամփի՝ երկու երկրի միջև ուղիղ երկխոսության կազմակերպումը դրական փոփոխությունների կբերի Մերձավոր Արևելքում և կմեծացնի տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը։

Զուգահեռաբար, Պաղեստինի ազգային վարչությունը դատապարտել է համաձայնագրի ստորագրումը, Պաղեստինի ազատագրության ազգային շարժումը համաձայնագրի կնքումը համեմատել է «դանակով հարվածի» հետ, իսկ ծայրահեղ իսլամական Համաս շարժումն այն անվանել է ագրեսիա։ Թուրքիայի ԱԳՆ-ն ևս խստորեն քննադատել է Բահրեյնի՝ Իսրայելի հետ մերձեցման փորձը։

Բահրեյնը մեկ ամսում երկրորդ երկիրն է, որ հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին․ ավելի վաղ նման որոշում էին կայացրել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մինչ այդ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեին միայն Եգիպտոսն ու Հորդանանը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---