ԼՀԿ-ն ևս չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը

ԼՀԿ-ն ևս չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը։ Խմբակցության որոշման մասին հայտնել է ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը` անդրադառնալով ԱԺ կողմից քննարկվող ՍԴ դատավորների ընտրության հարցին։

Նա հիշեցրել է, որ ՍԴ–ում վիճարկում են փոփոխությունների այն գործընթացը, որի հետևանքն էլ այս ընտրությունն է, գրում է Sputnik Armenia-ն։

«Պարոն Շաթիրյանն ու Վաղարշյանն ինձ դասավանդել են։ Վաղարշյանի ղեկավարությամբ թեկնածուականս եմ պաշտպանել։ Չնայած Խունդկարյանի ուսանողը չեմ եղել, բայց գիտեմ` ներկայացված երեք թեկնածուն էլ բավական լուրջ աշխատանք են կատարել իրավական դաշտում։ Սակայն ՍԴ դատարանի ընտրությունը դրվել է հակաիրավական հունի մեջ»,– ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ ԲՀԿ–ական պատգամավոր նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ԲՀԿ–ն չի մասնակցելու քվեարկությանը։ ԱԺ-ում մեկնարկել է 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Քննարկելու է ՍԴ անդամների ընտրության հարցը։ Թեկնածուները 3-ն են՝ կառավարությունը ներկայացրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---