ԿԳՄՍ նախարարը դատի կտա սեռական դաստիարակություն առարկա ներմուծելու մասին սուտ լուրեր տարածողներին16 սեպտեմբերի 2020 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դատի կտա սեռական դաստիարակություն առարկա ներմուծելու մասին զրպարտություն տարածողներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել։ Իսկ դատական կարգով ստացած փոխհատուցման գումարով մանկապարտեզներից մեկի համար գույք կգնեմ»,- ասվում է նախարարի գրառման մեջ: Ավելի վաղ սոցցանցերում շրջանառավում էին «Սեռական առողջության այբբենարան» գրքույկից հրապարակված լուսանկարներ, որից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը գրքի մասին է, որը դասավանդվում է դպրոցներում, մասնավորապես՝ տարրական դասարաններում։ Մինչդեռ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտարարել է, որ հիշյալ դասագիրքը որևէ կապ չունի դպրոցական ծրագրի հետ։ Ուսումնական պրոցեսում այն ներառված չէ և չի եղել։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը |