Դիմակ չկրող կնոջը բերման ենթարկելու միջադեպի հարցով ծառայողական քննություն է սկսվել16 սեպտեմբերի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսել։ Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութի՝ կնոջը կոպտորեն բերման են ենթրակում դիմակ չկրելու համար։ Ծառայողական քննության արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: «Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողությունների հարցը՝ նշելով, որ կանանց «լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր հերթին ասել էր, թե «բոլոր տեսանյութերում ներկայացված իրավիճակը շատ կարճ, մոնտաժված պատմություն է, ու ոչ ոք չգիտի՝ ինչ է եղել իրականում»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |