Փաշինյան․ Մինսկի խմբի առաջարկը կառուցողական է, Ադրբեջանն է նախապայմաններ դնում![]() 16 սեպտեմբերի 2020 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Արցախյան բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կառուցողական է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտել է որ հայկական կողմը նախապայմաններ չի դնում, նախապայման դնում է Ադրբեջանը` հայտարարելով, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես այդ երկրի մաս։ Նա նաև նշել է, թե ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև սեպտեմբերի 21-27-ը պլանավորված հանդիպման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ «Հանդիպում այս պահին նախատեսված չէ, կան քննարկումներ, և ես կարող եմ ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունը համարում եմ կառուցողական, և հայտարարությունը մեր բանակցային գործընթացը շարունակելու համապատասխանում է մեր պատկերացումներին»,- ասել է Փաշինյանը։ Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և, ըստ հաղորդագրության, առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |