Փամբուխչյան․ Կաշխատեմ ԱԻ փոխնախարարի պաշտոնում![]() 22 սեպտեմբերի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը, փոխանցում է Factor.am-ը։ «2 տարի ԱԺ-ում գտնվելով ես իմ մեջ որոշել եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ գործունեություն ծավալել գործադիրում։ Քաղաքական թիմը դրան հավանություն է տվել»,- ասել է նա։ Փամբուխչյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17-ին։ Նա ԱԺ պատգամավորի մանդատ ստանալուց առաջ աշխատել է նաև որպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունում նրան հետագայում տեսնում են ԱԻ նախարարի պաշտոնում, քանի որ 2 տարուց լրանում է նախարար Ֆելիքս Ցոլակյանի 70-ամյակը, և նա, հնարավոր է, թոշակի անցնի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |