Նավալնին դուրս է գրվել գերմանական կլինիկայից23 սեպտեմբերի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» կլինիկայից։ «Պացիենտի վիճակն այնքան է բարելավվել, որ նա դուրս է գրվել ստացիոնարից։ Նավալնին 32 օր է անցկացրել հիվանդանոցում։ Ելնելով հիվանդի ընթացիկ վիճակից՝ բուժող բժիշկները կարծում են, որ նրա լիովին ապաքինումը հնարավոր է։ Սակայն, դեռևս վաղ է գնահատել նրա ծանր թունավորման պոտենցիալ երկարաժամկետ հետևանքները»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Meduza-ն։ Օգոստոսի 20-ին Նավալնու ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկ-Մոսկվա թռիչքի ժամանակ։ Նա կոմայի մեջ էր ընկել և շտապ հոսպիտալացվել Օմսկում։ 2 օր անց նրան տարհանեցին Բեռլին։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով։ Սեպտեմբերի 7-ին բժիշկները դուրս են բերել նրան բժշկական կոմայից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |