Վարդան Ոսկանյանը՝ «Հայրենիքի» հանրային կապերի հարցերով խորհրդական24 սեպտեմբերի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ նշանակվել է հանրային կապերի հարցերով խորհրդական։ Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։ Վանեցյանի առաջարկով և խորհրդի անդամների միաձայն հավանությամբ կուսակցության մամուլի քարտուղար է նշանակվել «Հայրենիքի» խորհրդի անդամ Սոս Հակոբյանը։ Կուսակցության խորհուրդը քննարկել է նաև հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները՝ «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը», հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |