Մնացականյան․ 30 տարի Թուրքիան մերժում է ՀՀ-ի՝ դեպի ծով ելքի իրավունքը

Մնացականյան․ 30 տարի Թուրքիան մերժում է ՀՀ-ի՝ դեպի ծով ելքի իրավունքը

PanARMENIAN.Net - 30 տարի Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը. դա միջազգային կոնվենցիաների ու համաձայնագրերի ոտնահարում է, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա մասնակցել ու ելույթ է ունեցել ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի նախարարական առցանց հանդիպմանը:

Հանդիպումը նախագահել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, դրան մասնակցել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ըստ նախարարի՝ համավարակից բացի, շրջափակումները և միակողմանի հարկադրանքի միջոցները աղետալի են կայուն զարգացման համար և հակասում են արձագանքման ու վերականգնման ուղղությամբ ներդրված ջանքերին:

«Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը»,- հայտարարել է նա։

Մնացականյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև ներառական գործակցությունը դիտարկել որպես հիմնական նախապայման մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացման, բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական և այլ իրավունքների արդյունավետ իրականացման համար:

ՀՀ-ն հարևան 4 երկրից բաց սահման ունի միայն երկուսի՝ Վրաստանի ու Իրանի հետ։ Արևմուտքից փակ է Թուրքիայի հետ սահմանը, արևելքից՝ Ադրբեջանի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---