Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք է գրանցվել։ Սա օրական ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։

Նախորդ հակառեկորդը գրանցվել է սեպտեմբերի 23-ին՝ 227 դեպք։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվում է Աջարիայում։

Ըստ վարակի մշտադիտարկման StopCov պաշտոնական կայքի՝ ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 4399 վարակակիր, որից ապաքինվել է 1705-ը, բուժումը շարունակում է 2669-ը։

Մահվան 25 դեպք է գրանցվել։ Կարանտինում 5390 մարդ կա։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ռիսկերը հաշվի առնելով և կետային սահմանափակումներով, նորմալ կյանքը երկրում պետք է վերականգնվի, գրում է Sputnik Georgia-ն։

Նա հավելել է, որ պետք է վերսկսի ուսումնական գործընթացը, այդ թվում՝ տարրական դասարանների աշակերտների համար։ Նա հավելել է, որ վիրուսի տարածման դեմ պետք է պայքարել՝ պահպանելով տարրական կանոնները, հեռավորությունն ու դիմակ կրելու պահանջը, այլ ոչ թե խիստ սահմանափակումներով և էկոնոմիկայի կասեցմամբ։

Վրաստանում զանգվածային հարսանիքները, հուղարկավորություններն ու հոգեհանգիստներն արգելվել են։ Երկրի մեծ քաղաքներում դպրոցների բացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ սեպտեմբերի 15-ից դասերն առցանց են ընթանում։ Կորոնավիրուսի տարածման համաճարակային իրավիճակի վատթարացում Վրաստանում նկատվում է սեպտեմբերի սկզբից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---