Ղազախստանը հրաժարվել է մահապատժից

Ղազախստանը հրաժարվել է մահապատժից

PanARMENIAN.Net - Ղազախստանը պաշտոնապես միացել է մահապատժի վերացման ՄԱԿ-ի միջազգային արձանագրությանը։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշումը բացատրել է մարդու կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքներին հավատարմությամբ։

Sputnik Kazakhstan-ի փոխանցմամբ՝ Ղազախստանում մահապատիժ չի կիրառվում 2003 թվականի նախագահի մորատորիումով։ Փաստաթղթով կասեցվել է բոլոր մահապատիժների դատավճիռների կատարումը, միաժամանակ, սակայն, դրանով դատարաններին չի արգելվել մահապատժի դատավճիռներ կայացնել: Իսկ 2004-ին ցմահ ազատազրկումը ներդրվել է որպես մահապատժին այլընտրանքային պատիժ։

Ղազախստանում մահապատժի դատավճիռ վերջին անգամ կայացվել է 2016 թվականի նոյեմբերի 2-ին ահաբեկիչ Ռուսլան Կուլեկբաևի հանդեպ, նա Ալմաթիում 10 մարդ էր գնդակահարել։ Հանցագործը իր պատիժը կրում է հատուկ ռեժիմով բանտում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---