Մեկ օրում՝ 296 վարակակիր․ Վրաստանում Covid-19-ի նոր ռեկորդ է

Մեկ օրում՝ 296 վարակակիր․ Վրաստանում Covid-19-ի նոր ռեկորդ է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային՝ 296 դեպք, սա այդ երկրում ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից։

Ավելի վաղ Վրաստանում մեկ օրվա կտրվածքով վարակակիրների հաստտաված դեպքերի ամենամեծ թիվը 265-ն էր։

Վրաստանում համավարակի տվյալները ներկայացնող պաշտոնական կայքի տվյալներով երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 4960-ի։

Ընդհանուր առմամբ առողջացել է 1819 պացիենտ, մահացել է 27 հիվանդ։

Վրաստանում կարանտինում են գտնվում 5584 հոգի։ Վարակի առաջին դեպքը երկորւմ հաստատվել է 2020-ի փետրվարի 26-ին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---