Հովհաննիսյան․ Ադրբեջանը մոտ 200 զոհ ունի, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա ու 20 ԱԹՍ27 սեպտեմբերի 2020 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են, ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ, հայտարարել է տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական կողմից մոտ 100 վիրավորից 10-ը տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն։ Մյուսների վիճակն ավելի թեթև է, իրավիճակը նույնն է մնում»,- հայտարարել է Հովհաննիսյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |