Օxfam ընկերությունը կարող է օգնել Հայաստանին` հաղթահարելու ֆինանսական ճգնաժամի հետեւանքները

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է բրիտանական ոչ կառավարական Օxfam կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլաս Կոլոֆի եւ հայկական մասնաչյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել «Օքսֆամի» հնարավոր դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, գնահատել կազմակերպության ծրագրերի նպատակահարմարությունը` Հայաստանում աղքատության կրճատման տեսանկյունից, հատկապես վերջին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումների լույսի ներքո: «Օքսֆամի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խնդրանքով նախարարը ներկայացրեց իր տեսակետը, թե ի՞նչ կարող է անել Հայաստանում կազմակերպությունը համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը թեթեւացնելու համար: Նախարարը նախ եւ առաջ նշեց, որ պետք է փորձել կանխել հատկապես գործազրկության հնարավոր աճը, քանի որ այն նպաստում է աղքատության ավելացմանը, ինչն իր հերթին հանգեցնում է առողջության, կրթության հիմնախնդիրների ավելացմանը: Անդրադառնալով Հայաստանում աղքատության պատճառներին եւ մասշտաբներին` նախարարը կարեւորեց աշխատատեղերի ստեղծումը, հատկապես մարզերում:



Ինչ վերաբերում է սփյուռքահայերի մասնակցությանը երկրում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեղմացման գործում, ապա հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ սփյուռքահայերը կարող են ներդրում կատարել Հայրենիքում շահ ստանալու համար: Իր կարեւորությամբ երկրորդ խնդիրը նախարարը տեսնում է աշխարհում հայերի ներուժն ուսումնասիրելու, - այն Հայրենիքի շահերին ծառայեցնելու մեջ, ինչին մեծապես նպաստում են այն գիտաժողովները, հավաքներն ու հեռուստակամուրջները, որոնք պարբերաբար իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:



Ըստ նախարարի, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ազդեցությունն ու օգնությունն իրական դարձնելու համար անհրաժեշտ է փորձի փոխանակում, տնտեսական օրենքների կատարելագործում, մարդկային ռեսուրսների զարգացում: «Աղքատությունն ասես մի քար է` ընկած ճանապարհի կենտրոնում, եւ այդ քարը պետք է միասին բարձրացնենք - դեն նետենք»,- ասել է Հրանուշ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---