Մխիթարյանի կոչը միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել29 սեպտեմբերի 2020 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով Արցախում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերին, կոչ է արել միջազգային հանրությանը, դաշնակիցներին, անհապաղ միջամտել` հերթական ցեղասպանությունից խուսափելու համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերը շարունակվում են, շատ զոհեր կան երկու կողմից։ Ռմբակոծվում է նաև ՀՀ տարածքը։ Խստորեն դատաարտում եմ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսված Ադրբեջանի հարձակումը խաղաղ բնակչության դեմ։ Մարդկայնության դեմ այս բռնության և ոճրագործության դադարեցումը կենսական նշանակություն ունի։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունն այս հարձակմանը, այդ թվում ՝ հայերի դեմ գրոհելու համար օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը»,- ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |