«Ռոստելեկոմը» 20 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

«Ռոստելեկոմը» 20 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաք-արշավին և նվիրաբերում 20,000,000 դրամ, որը կուղղվի բանակի մարտունակության ամրապնդմանը։

Նշվում է, որ վերջին օրերին Հայաստանում և Ացախում տիրող պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել բոլոր ուժերը և ծառայեցնել դրանք հանուն ապահով հայրենիքի։

«Մեր հայրենիքում տիրող այս դժվարին և պատասխանատու պահին շատ կարևոր է լինել միասնական և զորավիգ լինել սահմանին կանգնած մեր զինվորներին։ Ցանկացած աջակցություն ուղղված է մեկ նպատակի՝ ամուր պահելու Հայաստանի և Արցախի սահմանները։ «Ռոստելեկոմ» ընկերությունը պատրաստ է իր ողջ ներուժով՝ այդ թվում նաև մասնագիտական, աջակցելու մեր երկրին՝ փառքով դուրս գալու առաջնագծում և զուգահեռաբար վիրտուալ տիրույթում ընթացող այս պայքարից։ Խաղաղություն մեր հայրենիքին», - նշել է «Ռոստելեկոմ-Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---