ՊՆ․ Մի հրապարակեք զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտի կադրեր30 սեպտեմբերի 2020 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները տեսանկարահանելուց և այդ նյութերը համացանցում տեղադրելուց։ ՊՆ հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել Պն մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Նշվում է, որ տրանսպորտային միջոցների տեսակը, գույնը, պետհամարանիշերը, շարժվելու ժամը և ուղղությունը կարևոր տեղեկություններ են հակառակորդի համար։ Հակառակորդն ուսումնասիրում է հայկական լրատվական դաշտն ու և սոցցանցերը, և վերցնում տվյալները, որոնք կարող են նպաստել իրենց ռազմական գործողությունների արդյունավետությանը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |