«Երևան Սիթին», «Սասը» ու «Նոր Զովքը» դադարեցնում են թուրքական ապրանքների վաճառքը![]() 30 սեպտեմբերի 2020 - 17:42 AMT PanARMENIAN.Net - «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը, նման հայտարարություն է արել նաև «Սաս» սուպերմարկետների ցանցը և «Նոր Զովքը»։ «Երևան Սիթիից» իրենց աջակցությունն են հայտնել զինվորներին ու նշել, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ վաճառում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատերազմի ողջ ընթացքում Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Արցախի զինված ուժերին նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]() Փոխնախարարի խոսքով՝ համակարգի շահառուների թիվը սրընթաց աճում է, և դա «ռիսկ է, որի հետ պետք է հաշվի նստել» Լիլիթին բիզնես գիտելիքների զարգացման գործում ձեռք է մեկնել Ակբա բանկը Չոբանյանը նշել է նաև, որ կան ներդրողներ, ովքեր ստեղծված իրավիճակում կասեցրել են իրենց ծրագրերը Միևնույն ժամանակ 2019 թվականի նկատմամբ անկումը կկազմի 20-25%, ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |