Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են Արցախում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը

Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են Արցախում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով ու նրա թուրք պաշտոնակից Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ու կողմ արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նախարարները շեշտել են, որ այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածությունն անթույլատրելի է ԼՂ հակամարտությունում։

Նրանք նշել են, թե ծայրահեղ հավասարակշռված քայլեր են պետք՝ Բաքվին ու Երևանին քաղաքական և դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով:

Ռուսական կողմն ուշադրություն է դարձրել ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի էր համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։ Նա ասել էր, թե Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---