Արցախի նախագահ․ Հանրային ամեն խնդիր պետք է արագ լուծվի

Արցախի նախագահ․ Հանրային ամեն խնդիր պետք է արագ լուծվի

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում հայտարարել է, որ հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա։

«Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում պետք է նվազագույն հարցեր չառաջանան»,- ասել է նախագահը։

Նա հանձնարարել է բացել «թեժ գիծ» (+374 97 55 55 90)։

Արցախի նախագահը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները՝ բարձր արդյունավետություն ապահովելու: Խորհրդակցության ժամանակ առանձին ընթացակարգով քննարկվել են նաև ստեղծված իրավիճակում հնարավոր խնդիրները և դրանց լուծմանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---