Արիության մեդալ՝ 3 զինծառայողի

Արիության մեդալ՝ 3 զինծառայողի

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։

«Արիության համար» մեդալով են պարգևատրվել ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանի հրամանագրով լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը պարգևատրվել էր «Ոսկե արծիվ» շքանշանով և ստացել Արցախի հերոսի կոչում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---