ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է հասնել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման

ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է հասնել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կոնտակտների արդյունքներով արված հայտարարության մեջ:

«ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգուն համապատասխան, շեշտել եմ Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի, անաչառ կերպով իր դերը ստանձնելու վճռականությունը՝ ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու և Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման հարցում»,- ասել է Լը Դրիանը՝ շեշտելով, որ այդ զրույցների ընթացքում կրկին կոչ է արել կողմերին անհապաղ ու առանց նախապայմանների դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է Region Monitor-ը:

Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների երկարացումը կբերի միայն զոհերի քանակի ավելացման, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաև կառաջացնի էսկալացիայի ռիսկեր, ինչը կարող է դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողությունից:

«Ես զգուշացրել եմ զրուցակիցներիս հակամարտության միջազգայնացման վտանգի մասին»,- շեշտել է Լը Դրիանը:։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---