Հովհաննիսյան․ ՀՀ սահմանին համեմատաբար հանգիստ է

Հովհաննիսյան․ ՀՀ սահմանին համեմատաբար հանգիստ է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի երեկոյի դրությամբ Հայաստանի պետական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եթե չդիտարկվեն հոկտեմբերի 1-ի լույս երկուսի գիշերվա դեպքերը, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հոկտեմբերի 1-ի գիշերը հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնաբերվել ու ոչնչացվել Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում:

«Այս պահի դրությամբ սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է ու համեմատելի չէ Արցախի սահմանին ու Ստեփանակերտում տեղի ունեցածի հետ»,-նշել է նա։

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը 3 անգամ հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Հադրութ քաղաքը։ Տուժել են խաղաղ բնակիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---