Շենքան. ՀՀ-ում հայտնվող ԱԹՍ-ները հուշում են՝ ինչու հայերի համար սա զուտ Ղարաբաղի համար կռիվ չէ

Շենքան. ՀՀ-ում հայտնվող ԱԹՍ-ները հուշում են՝ ինչու հայերի համար սա զուտ Ղարաբաղի համար կռիվ չէ

PanARMENIAN.Net - Freedom House-ի հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը Twitter-ում անդրադարձել է Արցախյան հակամարտությանը և այն հարցին, թե ինչու է հայերի համար սա ավելին, քան տարածքային պատերազմ։

«Երբ անօդաչու թռչող սարքերը կամ հրթիռները, ռազմական միջոցները խփվում են Հայաստանի Հանրապետության խիտ բնակեցված տարածքներում, այսինքն՝ ոչ Ղարաբաղում, և շփման գծից բավականին հեռու, պետք է հիշեցնի, թե ինչու հայերը սա չեն տեսնում պարզապես որպես պատերազմ Ղարաբաղի համար»,- գրել է Նեյթ Շենկանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հոկտեմբերի 1-ին հակառակորդի 4 անօդաչու սարք մտել է Կոտայքի մարզ` Երևանի մոտակայքում։ Հայկական ՀՕՊ-ը խոցել է դրանք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---