Արցախի ՄԻՊ․ Ստեփանակերտում, նախնական, 4 վիրավոր ու 1 զոհ կա

Արցախի ՄԻՊ․ Ստեփանակերտում, նախնական, 4 վիրավոր ու 1 զոհ կա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի ուղղությամբ արձակված 3 հրթիռի պատճառով քաղաքը վնասներ է կրել, կա նաև 4 վիրավոր ու, նախնական տվյալով, մեկ զոհ, զոհի թեմայով մանրամասներ կլինեն հոկտեմբերի 3-ին, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նա հայտնել է, որ տվյալները ճշտման փուլում են, իսկ 2 շենք խիստ վնասվել է։

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել։ Կեսօրին Ադրբեջանը նպատակային կերպով է թիրախավորել մարդասիրական նշանակություն ունեցող մարմին՝ արտակարգ իրավիճակների ծառայությունը, դրա արդյունքում, նախնական տվյալով, 7 վիրավոր կա քաղաքացիական բնակչության ու ծառայություն իրականացնողների շրջանում, մի մասի վիճակը ծանր է։

Բեգլարյանը նշել է, որ այդ կառույցին ուղղված հարվածը պատերազմական հանցագործություն է, և կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք ու միջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։

Բեգլարյանի խոսքով՝ հակառակ դեպքում Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետները նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ կլինեն։

Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ հոկտեմբերի 2-ին նաև լրագրողների ավտոբուսն է թիրախավորվել։ Բեգլարյանի կարծիքով՝ կասկած կա, թե ադրբեջանական կողմը թիրախավորում է լրագրողներին ու մասնավորապես օտարերկրյա լրագրողների, որպեսզի նրանք հեռանան տարածաշրջանից ու չկարողանան ներկայացնել իրենց պատերազմական հանցագործությունները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---