Սիրիան՝ Ադրբեջանին․ Մի ընկեք Թուրքիայի թակարդը, արձագանքեք երկխոսության կոչերին![]() 4 հոկտեմբերի 2020 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Սիրիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չընկնել Թուրքիայի թակարդն ու արձագանքել երկխոսության ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի նախաձեռնությանն ու կոչերին, փոխանցում է Sana գործակալությունը: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունից զգուշացրել են հակամարտությանը Թուրքիայի բացահայտ ներգրավվածության մասին։ Ըստ սիրիական կողմի՝ Թուրքիայի նպատակն է էլ ավելի բորբոքել իրավիճակը, ինչը հատուկ է աշխարհի տարբեր հատվածներում խռովություններ հրահրելու և լարվածություն առաջացնելու՝ այդ երկրի ռեժիմի վարքագծին: Սեպտեմբերի 27-ից սկսված Արցախյան պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին բազմաթիվ փաստեր կան․ այդ մասին խոսել են ինչպես հայկական կողմից, այնպես էլ համաշխարհային առաջնորդներն ու միջազգային մամուլը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |