Սինանյանը՝ Սփյուռքին․ Ֆինանսական աջակցության կարիք ունենք

Սինանյանը՝ Սփյուռքին․ Ֆինանսական աջակցության կարիք ունենք

PanARMENIAN.Net - ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գլխավոր գրասենյակը դիմել է Սփյուռքին՝ որպես հայերի միակ դաշնակցի, և խնդրել ֆինանսապես աջակցել հայրենիքին։

ԱՄՆ հայերի հետ ուղիղ տեսակապի ժամանակ նա նշել է, որ շատ ոգևորիչ է Սփյուռքի հախուռն արձագանքը, անհանգստությունը, օգնելու պատրաստակամությունը, սակայն այդ աջակցությունն այն մակարդակի չէ, որն անհրաժեշտ է հայրենի հողի պաշտպանությունը շարունակելու համար։

«Հետևաբար կոչ եմ անում շարունակել ձեր օգնությունը, դուք կարող եք մեզ օգնել մի քանի ձևով։ Իհարկե, մենք ֆինանսական աջակցության անհրաժեշտություն ունենք: Ձեզ կոչ եմ անում, որպեսզի նվիրաբերությունները շարունակեք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Կոչ եմ անում օգտագործել նաև ձեր հնարավորությունները, գիտելիքները, ներկայությունը, փորձը՝ տեղում ազդելու համար հասարակական կարծքի վրա, դա շատ կարևոր է»,- ասել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---