Սիրիացի ևս 430 վարձկան է տեղափոխվել Արցախ․ 53-ի դիերը հետ են տարել 5 հոկտեմբերի 2020 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից Արցախյան հակամարտության գոտի է տեղափոխվել վարձկանների 3-րդ՝ 430 հոգանոց խումբը, ավելի վաղ տեղափոխված 322-ից 93-ը սպանվել են, 53-ի դիերը փոխանցվել են այդ երկրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրները: «Նախօրեին՝ կիրակի, 53 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիա։ Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», - ասել է աղբյուրը։ Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում է «լավ համալրված» սիրիացի 322 վարձկան: Ադրբեջանի բանակում Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների ներկայության ու հակամարտության գոտում կռվելու մասին ավելի վաղ հայտարարվել է նաև պաշտոնական մակարդակով․ այդ մասին խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարույթունյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, միջազգային տասնյակ լրատվամիջոցեր։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |