Կանադահայերը ցույցի են դուրս եկել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ

Կանադահայերը ցույցի են դուրս եկել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ

PanARMENIAN.Net - Կանադայի Մոնրեալում քաղաքում ևս հայերը դուրս են եկել ցույցի` ընդդեմ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Նրանք կոչ են արել արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային և նպաստել, որ խաղաղություն հաստատվի։

Ֆեյսբուքյան օգտատեր Կորյուն Մուրադյանը լուսանկարներ է հրապարակել բազմամարդ ցույցից։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---