Արցախի նախագահ․ ՊԲ-ն հարավում ու ոչ միայն շարունակում է յուրաքանչյուր սմ հողի համար կենաց ու մահու պայքարը

Արցախի նախագահ․ ՊԲ-ն հարավում ու ոչ միայն շարունակում է յուրաքանչյուր սմ հողի համար կենաց ու մահու պայքարը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հոկտեմբերի 5-ի վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում, տեղում ծանոթացել իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները։

«Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ»,-նշել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---