Փաշինյանը` Պուտինի հետ զրույցի մասին․ Մոսկվան կկատարի իր պարտավորությունները

Փաշինյանը` Պուտինի հետ զրույցի մասին․ Մոսկվան կկատարի իր պարտավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանագրային բազա կա, որը հաստատում է, որ եթե ՀՀ տարածքն անմիջական սպառնալիքի տակ է, ՌԴ-ն պիտի կատարի որոշակի անվտանգային պարտավորություններ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` BBC-ին հարցազրույցում պատասխանելով հարցին` արդյոք ՌԴ-ն ռազմական օգնություն կցուցաբերի ՀՀ-ի վրա հարձակման դեպքում։

Լրագրողը ճշտող հարց է տվել` արդյոք Պուտինը վերահաստատել է դա վերջին զրույցներում։

Փաշինյանն ասել է՝ հարցին կպատասխանի քաղաքականապես` ՌԴ-ն հավաստիացրել է, որ կկատարի պարտավորությունները, որոնք սահմանված են պայմանագրերում:

«Պուտինը ձեզ դա ասե՞լ է», - կրկին հարցրել է լրագրողը։

«Այո», - պատասխանել է Փաշինյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---