Հովհաննիսյան․ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի մոտոհրաձգային գումարտակ՝ ուժեղացված հրետանային դիվիզիոնով ու ջոկատով

Հովհաննիսյան․ ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի մոտոհրաձգային գումարտակ՝ ուժեղացված հրետանային դիվիզիոնով ու ջոկատով

PanARMENIAN.Net - Լրաճշտված տվյալների համաձայն՝ հայկական կողմից խոցված նավթամթերքի պահեստին կից ոչնչացվել է ադրբեջանական մոտոհրաձգային մեկ գումարտակ՝ ուժեղացված հրետանային դիվիզիոնով ու հրետանային ջոկատով: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարույթան ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա հավասարազոր է մեկ զորամասի կորստի։

Նա նշել է, որ Արցախի հյուսիսային ուղղությամբ ևս պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ունեն զգալի առաջխաղացում։

Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են մարտերը, հոկտեմբերի 7-ին օրվա ընթացքում ադբեջանական հեռահար հրթիռային և այլ օդային միջոցներից հարվածներ են հասցվել խաղաղ բնակչությանը՝ թիրախավորելով Ստեփանակերտը, Շուշին։

Անդրադառնալով մարտական գործողությունների՝ Իրանի սահման տեղափոխվելու հնարավորությանը՝ Հովհաննիսյանը կրկին նշել է, որ ադրբեջանցիները նահանջ կամ վերադասավորում իրականացնելիս դեպի Արաքսի սահման են գնում, ինչն իրանական կողմից արձագանքի է արժանացել։

«Այո, Իրանից կա պատասխան և, բարեբախտաբար, ոչ միայն քաղաքական հայտարարության տեսքով։ Այլ բան չեմ կարող ասել․ նուրբ հարցեր են»,- ասել է նա։

Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ Թուրքիայի՝ մարտական գործողություններին մասնակցության առումով նվազում չկա, այդ երկիրը շարունակում է լիովին ներգրավված մնալ հակամարտության մեջ։

«Եթե ինչ-որ միջոցներ ու ուժեր պակաս է կիրառում ինչ-որ տեղերում, մեր կարծիքով, դա կապված է հայկական բանակի հաջողությունների հետ միայն։ Մնացած առումներով՝ ոչ ռազմական ճակատներում, որտեղ Թուրքիայի դեմ աշխատում ենք, ուղիղ անմիջական ազդեցություն չեն թողնում, անուղղակի ազդեցություն են թողնում՝ հետագայի համար»,-ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---