ԵՄ ներկայացուցիչ․ Բաքվի նախապայմանները շատ բարդ է կատարել

ԵՄ ներկայացուցիչ․ Բաքվի նախապայմանները շատ բարդ է կատարել

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար Բաքվի առաջ քաշած նախապայմանները շատ բարդ է կատարել։

«Ես շատ մտահոգված եմ ինձ հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով։ Նա ասաց, որ մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնել ԼՂ-ից դուրս գալու կոնկրետ ժամանակացույց ներկայացնել։ Սա շատ բարդ նախապայման է բանակցությունները վերսկսելու համար, իսկ իրավիճակը գնալով խորանում է»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բորելը նաև հավելել է, որ չափազանց մտահոգված է այն հանգամանքով, որ «Թուրքիան ամեն կերպ սատարում է Բաքվին»։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ բանակցությունները պետք է վերսկսվեն առանց նախապայմանների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---