Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել «Հայաստան» հիմնադրամին

Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել «Հայաստան» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում շահառուներին սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրերի իրականացմանը:

Հնարավոր չարաշահումներից խուսափելու համար սահմանվել է, որ տվյալ հիմնադրամն այս պահի դրությամբ լինելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Մինչ օրենքի ընդունումը սոցփաթեթի ծախսման հնարավոր 4 ուղղությունից դուրս, այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել:

Սոցիալական փաթեթի շահառու մի շարք քաղաքացիներ, սակայն, ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ից պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---