Փաշինյան․ ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևերը կոնտեքստից կտրել չի կարելի![]() 7 հոկտեմբերի 2020 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը չի կարելի կտրել կոնտեքստից և ներկայացնել այլ լույսի ներքո, ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պաշտոնական Բաքվի կողմից հնչող մեղադրանքներին, թե Հայաստանը խախտում է ՄԱԿ բանաձևերը։ «Այնտեղ ընդհանրապես Հայաստանի կողմից ինչ-որ ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում: Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանավորվածությունը, ինչի արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանության ուժերը: Հայաստանի մասին այդտեղ խոսվում է այլ կոնտեքստում: Հայաստանին կոչ են անում օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ ունեցած կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի: Այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993 թվականին կոնկրետ օպերատիվ իրավիճակում: Դա կոնկրետ իրավիճակի մասին է, և չի կարելի այդ բանաձևերը կտրել կոնտեքստից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ՀՀ-ի համար անսպասելի չէր՝ հաշվի առնելով այդ երկրից հնչող ատելության խոսքն ու ռազմական հռետորաբանությունը։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ի համար անսպասելի էր հակամարտության մեջ ահաբեկչական խմբավորումների անդամների ներգրավումը։ Ըստ վարչապետի՝ դա փոխում է հակամարտության կոնտեքստը․ փաստացի այս պահին ԼՂ-ն կռվում է միջազգային ահաբեկչության դեմ։ Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից, քանի որ ներգրավվել են ահաբեկիչներ, իսկ դա գլոբալ անվտանգության հարց է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |