Վարչապետ․ Հայ-ռուսական ՀՕՊ-ը կաշխատի, երբ ՀՀ տարածքին սպառնալիք լինի![]() 7 հոկտեմբերի 2020 - 23:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքի հակաօդային պաշտպանության ուժերը գործարկված են, սակայն մարտական գործողություններում ներգրավված չեն։ Եթե Հայաստանի տարածքին սպառնալիք լինի ՀՕՊ-ի գծով, ապա (հայ-ռուսական ՀՕՊ) համատեղ ուժերը պետք է ներգրավվեն (պաշտպանությանը-խմբ․)։ Այս մասին ՌԲԿ-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդպես է ենթադրվում համաձայնագրերով և փաստաթղթերով։ Հայաստանի և Ռուսաստանի միավորված տարածաշրջանային ՀՕՊ համակարգը ստեղծվել է 2016-ին։ Հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներում հայկական կողմին տրվել են ռազմական միջամտության երաշխիքներ և ինչ կոնտեքստում, Փաշինյանը պատասխանել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, և կողմերն ունեն անվտանգության ոլորտում հստակ պայմանավորվածություններ, օրինակ՝ հակաօդային պաշտպանության ոլորտը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |