ԱԺ փոխնախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

ԱԺ փոխնախագահը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխխոսնակը։

«Արձանագրեցինք հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսակետից: Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, և թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատար, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները և ղեկավարների սերտ շփումները` պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել»,- նշել է Սիմոնյանը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, ողբերգություն է։ Նա ասել էր նաև, որ ՌԴ-ն պատրաստ է կատարել ՀԱՊԿ գծով իր պարտավորությունները ՀՀ հանդեպ։ Կրեմլից պարզաբանել էին, որ ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պարտավորությունները ԼՂ-ի վրա չեն տարածվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---