Փաշինյան․ Ադրբեջանի ճակատագրի մասով Թուրքիան է որոշումներ կայացնում![]() 8 հոկտեմբերի 2020 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարեն սեփական ճակատագրի վերաբերյալ Թուրքիան է որոշումներ կայացնում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում։ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը նպատակաուղղված թիրախավորում է բնակելի տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, իսկ այդ երկրի բանակում կռվում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ «Մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները»,- հայտարարել է նա։ Պատասխանելով անվտանգության գոտում տարածքների վերադարձի մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ այդ գոտին քմահաճույքի համար չի ձևավորվել, սակայն տարածքներ վերադարձնողն ինքը չէ, այլ՝ ԼՂ կառավարությունը: Վարչապետը նաև հարց է ուղղել՝ «այդ պարագայում ո՞վ կերաշխավորի ԼՂ ժողովրդի անվտանգությունը»։ «Խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու, պոտենցիալ ռմբահարողներին քաղաքներից ու գյուղերից հեռու պահելու մասին: Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ ԼՂ-ի ժողովուրդը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ գոյութենական սպառնալիքի ներքո Ադրբեջանի կողմից»,-ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |