Նախագիծ․ Կամավորագրվողները կկարողանան պահպանել աշխատատեղերը

Նախագիծ․ Կամավորագրվողները կկարողանան պահպանել աշխատատեղերը

PanARMENIAN.Net - Կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:

Ազգային ժողովը 85 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության առաջարկած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը միտված է զինծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, մինչդեռ այժմ կարգավորում կա բացառապես պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարաբերություններում:

Մնացած դեպքերում, եթե խոսքը զորահավաքային զինծառայության, զորավարժություններին մասնակցելու մասին է, կամավորագրվելուն և մի շարք այլ դեպքերին, կարգավորումները, որպես այդպիսին, բացակայում են:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---