Փաշինյան․ ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչումը միջազգային առումով շատ բան չի փոխի, այլ երկրներինը՝ կփոխի![]() 9 հոկտեմբերի 2020 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը, սակայն դա միջազգային առումով շատ բան չի փոխի, կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը, իտալական La Republica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում, այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենաէֆեկտիվ դիվանագիտական միջոցը ԼՂՀ ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից», - ասել է վարչապետը։ Փաշինյանն ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: «Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին», - ասել է վարչապետ Փաշինյանը։ Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ ԼՂ միջազգային ճանաչումը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միակ ելքն է։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |