Կանադայի ԱԳՆ․ Թուրքիային հստակ ասել ենք՝ ԼՂ խնդրին այլ պետություններ չպետք է միջամտեն

Կանադայի ԱԳՆ․ Թուրքիային հստակ ասել ենք՝ ԼՂ խնդրին այլ պետություններ չպետք է միջամտեն

PanARMENIAN.Net - Թուրքիան և այլ պետությունները չպետք է միջամտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ զրույցում ասել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը, փոխանցում է Reuters-ը:

Շամպանը հոկտեմբերի 11-ին մեկնելու է Եվրոպա՝ ԼՂ ճգնաժամը դաշնակիցների հետ քննարկելու։

Կանադայի ԱԳ նախարարը Չավուշօղլուին կոչ է արել օգնել նպաստել իրավիճակի հանդարտեցմանը և խրախուսել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին մասնակցել խաղաղ բանակցություններին:

«Ասելիքս շատ հստակ էր՝ Թուրքիան և այլ պետությունները պետք է դուրս լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Մենք վճռական քննարկում ունեցանք, որի ընթացքում ես նրան վճռականորեն ներկայացրեցի Կանադայի դիրքորոշումը», - ասել է Շամպանը:

Հոկտեմբերի 6-ին Կանադան որոշեց սառեցնել իր պաշտպանական տեխնոլոգիաների Թուրքիա արտահանումը՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգտագործման պատճառով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---