Քավանո․ Մոսկովյան պայմանավորվածությունն առաջին քայլն է դեպի երկարատև զինադադար

Քավանո․ Մոսկովյան պայմանավորվածությունն առաջին քայլն է դեպի երկարատև զինադադար

PanARMENIAN.Net - Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գծով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն «շատ ոգևորիչ է» համարել կրակի դադարեցման մասին Մոսկվայում եռակողմ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը։ Նա կարծում է, որ հրադադարի մասին մոսկովյան պայմանավորվածությունն առաջին քայլը կլինի դեպ երկարատև զինադադար։

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ խորհրդակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարել կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման նպատակով` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

«Այս զինադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը՝ ավելի լայն բանավեճ այն մասին, ինչպես պահպանել ավելի տևական հրադադար»,-ասել է Կավանոն, որը 2000-ականների սկզբին առանցքային դերակատարություն է ունեցել հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սա առաջին քայլն է դեպի համաձայնություն, սակայն հետագա համաձայնությունը չի լինի հակամարտության կարգավորում, դա կլինի տևական հրադադար»,-ասել է նա։

Կավանոն հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում «առավել ակտիվ բանակցություններ» կսկսվեն։ Կավանոն հուսով է, որ ժամանակի հետ հնարավոր կլինի կենտրոնացնել բանակցությունները ոչ միայն հրադադարի, այլև հակամարտության բուն կարգավորման վրա։

«Դա արագ չի ստացվի․․․ Շատ դժվար է փոխզիջումային լուծում ստանալ նման ինտենսիվ մարտական գործողություններից հետո»,-ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---